Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Արայիկ Հարությունյան. Ադրբեջանցիներին խնդրել ենք, որ ասեն՝ որտեղ կան զոհվածների մարմիններ, որպեսզի դուրս բերենք

Արայիկ Հարությունյան. Ադրբեջանցիներին խնդրել ենք, որ ասեն՝ որտեղ կան զոհվածների մարմիններ, որպեսզի դուրս բերենք
25.12.2020 | 16:28

Հայկական կողմը Ադրբեջանին խնդրել է օգնել՝ որոնողական աշխատանքների արդյունքում դուրս բերել զոհված զինվորների մարմինները։ «Առաջիկայում ուրիշ քայլեր ենք անելու, որպեսզի իրենք էլ հուշեն, ադրբեջանցիներին խնդրել ենք, որ ասեն՝ որտեղ կան մարմիններ, որպեսզի դուրս բերենք», - Արմավիրում անհետ կորած զինվորների ծնողներին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Դիտվել է՝ 4205

Մեկնաբանություններ